ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը ստիպված թողնի, երկրից հեռանա». Աբրահամյան
10:12, 28.09.2023 | mamul.am
4901 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` Արցախից էթնիկ զտումների ենթարկվող մեր հայրենակիցների տեղավորման և սոցիալական հարցերի կարգավորման համար, սակայն ինչպես շատերս ենք մեր մաշկի վրա զգում, որևէ լուրջ աշխատանք չկա:
Գոնե այս պահին խիստ սահմանափակ է այն բնակավայրերի թիվը, որտեղ մարդկանց կեցության առաջարկ է արվում` շեշտը դրվում է հիմնականում սահմանամերձ համայնքների վրա:
Երևանում կամ շրջակա մարզերում, գոնե այս փուլում, մարդկանց տեղավորելու որևէ լուրջ գործընթաց չկա:
Կան համայնքներ, որտեղ տեղական մակարդակում փորձում են լուծումներ գտնել, բայց դա էլ կենտրոնական իշխանության` անհրաժեշտ աջակցության բացակայության պայմանններում, բավական բարդ է:
Մի մասն էլ մի կերպ` դժվարությամբ, տեղավորվում է ընկերների, բարեկամների կամ պարզապես սրտացավ մարդկանց շնորհիվ, այն էլ խիստ բարդություններով:
Շատ արցախցիներ արդեն գիշերում են մեքենաներում, որովհետև ովքեր էլ փորձում են բնակարան վարձակալել կամ չեն գտնում կամ գների կտրուկ բարձրացման պայմաններում պարզապես չեն կարողանում:
Սա այն դեպքում, երբ Արցախից մեր հայրենակիցների դեռ կեսն է Հայաստանում:
Հայաստանյան իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը հնարավորություն չգտնելով ստիպված թողնի ու երկրից հեռանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր