ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+28 °C
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքում
21:06, 10.10.2023 | mamul.am
2735 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:25-ի սահմաններում Սևան բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հայկ Վ.-ն, իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հետիոտնին, ով տեղում մահացել է:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր