ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ամեն ինչ անելու եմ, որ դուք վռնդվեք համալսարանից ու կրթական համակարգից». Դավիթ Սարգսյան
23:12, 30.09.2023 | mamul.am
10254 | 0

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաշաթաղի շրջանում ԵՊՀ-ի հիմնած պուրակներում ծառ տնկած, կենացներ խմած, իսկ այսօր լռող և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ԵՊՀ դեկանները, ամբիոնների վարիչները և այլ մանրումեծ գոյանքները երբեք չեն ներվելու և արժանանալու են երկրային ու երկնային ամենախիստ դատաստանին։ Իմ ու Ցոլակի «խուլիգանությանը» դեռ երանի եք տալու, մորթապաշտ սրիկաներ։ Գաղափարակից ընկերներիս հետ ամեն ինչ անելու եմ, որ դուք վռնդվեք համալսարանից ու կրթական համակարգից։
Հ․Գ․ Լուսանկարն արվել է 2010-ի մարտին Բերձորում և առանձնահատուկ թանկ ու հոգեհարազատ է Արցախում տարբեր տարիներին արված հազարավոր լուսանկարների շարքում։ Արցախի նվիրյալ Գուրգեն Մելիքյանի և համալսարանական ընկերների հետ ԵՊՀ-ի բակից բերված արծաթափայլ եղևնիներ ենք տնկում, հետևում՝ արդեն իսկ պղծված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր