ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Կուզեմ Թևանյանը պատասխանի՝ ի՞նչ գործ ուներ հակահայկական հաղորդմանը». Անի Խաչատրյան
10:36, 08.11.2023 | mamul.am
3626 | 4

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Առաջին ալիք»-ի եթերում անդրադառնալով տեղեկություններին, ըստ որի՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը չի վերցնելու ավագանու մանդատը, ասել է, որ ափսոսում է. «Շատ կուզեի՝ Թևանյանը գար դահլիճ ու պատասխաներ հարցին, թե ի՞նչ գործ ուներ հակահայկական հաղորդմանը: Ինչի՞ էր գնացել ու ի՞նչ երեսով է եկել: Ինքը գիտի, որ բազում հարցերի պատասխաններ ունի տալու, դրա համար հրաժարվել է մանդատից»:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ ռուսական «Առաջին ալիք»-ի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդման հյուրերից էր նաև Անդրանիկ Թևանյանը:

«Կուզեմ Թևանյանը պատասխանի՝ ի՞նչ գործ ուներ հակահայկական հաղորդմանը». Անի Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր