ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Իսրայելին` Գազայի բարձրահարկ շենքերի ոչնչացման համար
21:48, 07.10.2023 | mamul.am
17049 | 0

Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հայտնել է, որ Թել Ավիվը 150 հրթիռ է արձակել՝ ի պատասխան Գազայի հատվածում բազմահարկ բնակելի շենքերի հրթիռակոծման։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է շարժման Telegram ալիքում։

«Ի պատասխան Գազա քաղաքի կենտրոնում բնակելի աշտարակի ավերման՝ Ալ-Քասամ բրիգադներն այժմ 150 հրթիռներով խոշոր հրթիռային հարձակում են իրականացնում Թել Ավիվի վրա»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

Իզ ադ-Դին ալ-Քասամը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևն է: Խումբը ստեղծվել է 1992 թվականին Յահիե Այաշի գլխավորությամբ՝ որպես ՀԱՄԱՍ շարժման զինյալ թև։ Կազմակերպության ստեղծման ժամանակ նրա նպատակն էր ահաբեկչական մեթոդներով խոչընդոտել Իսրայելի հետ ցանկացած խաղաղ բանակցություններ, իսկ ավելի ուշ՝ կանխել Օսլոյի համաձայնագրի իրականացումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր