ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Գերմանիան պատժամիջոցներ կսահմանի՞ Ադրբեջանի դեմ, եթե վերջինը հարձակվի ՀՀ-ի վրա»․ լրագրողը՝ Բերբոքին
18:06, 03.11.2023 | mamul.am
3585 | 0

DW-ի թղթակիցը Երևանում ընթացող ասուլիսի ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին հարցրեց՝ Գերմանիան պատժամիջոցներ կսահմանի՞ Ադրբեջանի դեմ, եթե վերջինը հարձակում գործի ՀՀ-ի վրա։ «Ես հանդես եմ գալիս, որպեսզի էսկալացիա տեղի չունենա այս տարածաշրջանում, որպեսզի խաղաղության պատուհանն օգտագործվի։ Գերմանիան հանդես է գալիս ՀՀ-ի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին և կանգնած է այդ երկու երկրների կողքին, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրվի»,- հարցին այսպես պատասխանեց Գերմանիայի ԱԳ նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր