Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը կարգադրել է նախապատրաստվել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող բնակավայրերի տարհանմանը, գրում է Haaretz թերթը։ «Պաշտպանության նախարար Գալանտը հրաման է տալիս նախապատրաստվել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող բնակեցված տարածքների տարհանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ տարհանումն արդեն ընդգրկել է Գազայի հատվածի հետ սահմանազատման գծի մոտ գտնվող 24 բնակավայր։ |