ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Արցախցիների՝ Հայաստանում մնալուն ու չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելը». Տ. Աբրահամյան
11:24, 13.10.2023 | mamul.am
2201 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բռնի տեղահանված արցախցիներն անխոս մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն նրանց Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը:
Պետք է սահմանվի հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը:
Առաջնահերթություն պետք է սահմանվեն Հայրենիքի պաշտպանության այս 3 տասնամյակների ընթացքում նահատակված հերոսների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների և այլ խմբերի համար:
Ընդ որում` հրատապություն սահմանել այն ընտանիքների համար, որոնք վերջին 30 տարվա ընթացքում, պատերազմական գործողությունների ժամանակ, մեկից ավելի զոհ են ունեցել: Ցավոք, այդպիսի ընտանիքները քիչ չեն:
Որոնք են այն հիմնական ֆինանսական աղբյուրները, որոնք պետք է ուղղվեն բնակարաշինության այս մեծ ծրագրին:
Առաջին, Արցախին յուրաքանչյուր տարի հատկացվող ֆինանսական միջոցները` Արցախի Հանրապետության բյուջեի չափով:
Երկրորդ, միջազգային այն կազմակերպություններն ու երկրները, որոնք հայտարարել են ստեղծված իրավիճակում գումարներ հատկացնելու մասին, դրանք պետք է ամբողջությամբ կամ մեծամասամբ ուղղել այս ծրագրի իրագործմանը: Պետք է մեծ աշխատանքներ տանել, դրսից նախատեսված միջոցների էական մեծացման ուղղությամբ,
Երրորդ, պետք է կրճատել ՀՀ պետական բյուջեով նախատեսված բոլոր շռայլությունները` պարգևավճարներից մինչև չիրագործվող կապիտալ ծախսեր, որոնց կատարողականը խայտառակ մակարդակի վրա է և ամբողջությամբ ուղղել այս կարիքների բավարարմանը:
Չորրորդ, պետական բյուջեով նախատեսված բնակարանային արտոնությունների տարատեսակ ծրագրերից ևս` նվազագույնն առաջիկա 3-5 տարին, ուղղել արցախցիններին բնակարաններով ապահովելուն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր