ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ասեք, որ ցնցող արդարացում է». Սևակ Հակոբյան
16:42, 18.10.2023 | mamul.am
4256 | 2

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ամուսնուն նշանակել է տվել օգնական, որ իրեն ԱԺ շենքի դրսում չսպասի։
Ասեք, որ ցնցող արդարացում է:
Շարքը շարունակենք․
Աննա Հակոբյանը գնում է ամուսնու հետ գործուղումների, որովհետև ասում է՝ կարոտում եմ:
Փաշինյանը երեք դստրերին հետը տարել է Ստրասբուրգ, որ աչքի առաջ լինեն:
Լենա Նազարյանն Ամուսնուն բերել է ԱԺ պատգամավոր, երևի որպես ամուսնական նվեր:
Հովիկ Աղազարյանի կինը ԱԺ-ում աշխատանքի է անցել, որովհետև բացի իր կինը լինելուց, նաև ՀՀ քաղաքացի է:
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը բազմաթիվ բարեկամներին ԱԺ-ում են աշխատում, որովհետև իր բարեկամներն են:
Սեդա Սաֆարյանն ամուսնուն իրեն վարորդ է նշանեկակել, որ վտստահ լինի, որ տուն է տանում:
Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որովհետև․․․ Եսի՞մ:
Այ սենց որևէ բարեկամի անգործ չեն թողել․ անգամ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռին էլ պաշտոն են տվել։
Թե բա՝ խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը այլևս չկա․․․»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր