ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Շոուն՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև սկանդալի պատճառ․ ի՞նչն է վիրավորել Փաշինյանին․ #Lenta.ru
19:24, 25.10.2023 | mamul.am
15612 | 1

Ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակված հաղորդումից հետո, որը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի նոտա են հանձնել, գրում է Lenta.ru-ն։ «Թողարկման մեջ ասվում է, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել բոլորին և ամեն ինչ։

Թողարկումը ստացել է «Նիկոլ Փաշինյանը՝ փորձանքի բոթաբեր» անվանումը։ «Մեր այսօրվա կերպարն ստացել է հնչեղ մականուն՝ «ասֆալտփռիչ», սակայն խոսքը ոչ թե ճանապարհների մասին է, ինչպես կթվա առաջին հայացքից, այլ ասֆալտի հանդեպ Փաշինյանի սիրո մասին։ Նա բոլորին փռում է ասֆալտին՝ դրանով Հայաստանը ԱՄՆ-ի ասֆալտի տակ փռելով»,- ասում է շոուի հաղորդավարուհին։

Նշվում է, որ Եվրոխորհրդարանում ունեցած իր ելույթով Փաշինյանը «հայկական պետությունը լիակատար և անվերապահորեն հանձնեց եվրոպական ճիրաններին»։ Թողարկմանը մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ով Փաշինյանին անվանել է Արևմուտքի խամաճիկ:

«Սա հայ Սաակաշվիլիի և Զելենսկիի խառնուրդն է։ Նա հասկանում է, որ իշխանությունը հանձնելուց հետո իրեն կդատապարտեն, և ինքն ուղղակի վախենում է, դրա համար էլ աթոռից կառչում է, իսկ դա իրեն խամաճիկ է դարձնում Արևմուտքի համար»,- ասել է Թևանյանը։

Հաղորդավարուհին խոսել է Փաշինյանի չկատարած խոստումների մասին։ Այսպես, նա հայտարարել է, որ քաղաքական գործիչը խոստացել է վերացնել կոռուպցիան, իսկ իրականում ֆինանսական ուղիներն ուղղել է կոռուպցիոն մի ձեռքից մյուսը։

Ավելի վաղ Մոսկվայում քննադատել են Փաշինյանի ելույթը Եվրոխորհրդարանում։ Մոսկվայում ելույթը դիտարկել են որպես սադրանք և ասել, որ Փաշինյանը գնում է Զելենսկիի հետքերով։

Իսկ մինչ այդ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ կազմակերպություն»»,- գրում է աղբյուրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր