ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Նարեկ Բաբայանը հարստացել է ու թանկարժեք մեքենաներով է շրջում. «Ժողովուրդ»
09:36, 04.11.2023 | mamul.am
3882 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:
Հենց այսպես էլ, պաշտոնական դիրքի շնորհիվ, Բաբայանը հարստացել ու մոռացել է անցյալը։ Երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, նա վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նրան տեսել են Rolls Royce մակնիշի մեքենայի ղեկին:
Հավելենք նաև, որ փոխմարզպետի պաշտոնը ստանձնելիս նրա ամսական եկամուտը կազմել է 150 հազար դրամ, որով դժվար թե նույնիսկ մեքենա գնել կարողանար, իսկ այսօր ցուցադրաբար վարում է գրեթե 30 մլն և ավելի արժողությամբ մեքենա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ և դրանից հետո շարունակաբար խոսում է այն մասին, թե այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Այդ խոսքերին զուգահեռ՝ կոմբինատի ղեկավար պաշտոններում և բաժնեմասերում ընդգրկվեցին ՔՊ-ականներ, ինչպիսիք են Նարեկ Բաբայանը, Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ Տիգրան Ավինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 2022 թվականին ստացել է 5 մլն 212 հազար դրամ։ Բաբայանի դեպքում ամեն ինչ այլ է. նա ոչնչից դարձավ Փաշինյանի մտերիմը և սիրելին, ապա գրավեց գայթակղիչ պաշտոնները։

Նկատենք, որ մարզպետի տեղակալ եղած ժամանակ մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր և մտերիմների ընկերությունների միջոցով․ օրինակ՝ բացել է «Նար-Ար» անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր