ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Բռնագաղթված արցախցին ինչպե՞ս կարող է հաշվառվել իր փաստացի բնակության վայրում». Վահրամ Աթանեսյան
00:06, 07.11.2023 | mamul.am
2143 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում, այլ քաղաքներում, ավաններում և գյուղերում վարձով ապրող բռնագաղթված արցախցին ինչպե՞ս կարող է հաշվառվել իր փաստացի բնակության վայրում, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Հենց թեկուզ էլեկտրոնային հարթակ ստեղծողը, որ ասում է՝ կարող եք գրանցվել և ստանալ ձեր թոշակները, նպաստները, բայց միայն բնակության վայրում հաշվառվելու դեպքում: Թող էդ մարդը տանտիրոջը համոզի, որ իրեն պատկանող բնակարանի վարձակալ արցախցին ընտանիքով հանդերձ հաշվառվի էդ նույն բնակարանի հասցեով: Սա ի՞նչ անուն ունի: Էդ թոշակները, նպաստները տասնամյակներով Հայաստանի բյուջեից չեն վճարվե՞լ: Շարունակեք վճարել, ի՞նչ է պատահել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր