ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարկում». Կոպիրկին
13:24, 22.12.2023 | mamul.am
2699 | 0

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ТАСС-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը, Արևմուտքի հետ շփումներն ավելացնելու՝ Երևանի դիրքորոշման ֆոնին, ծրագրում շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, նշել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա:

«Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կամ արդեն կատարվել են ժամանակին և որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրերը: Որոշ պայմանագրերի մասով կան հարցեր, որոնք կապված են պետական պաշտպանական պատվերի կատարման՝ ռուսական ձեռնարկությունների պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների երկխոսության միջոցով»,- ասել է դեսպանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր