Նոյեմբերի 4-ի գիշերը Շուշիի տակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 ադրբեջանցի է զոհվել։ Փիքափ տեսակի ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, ընկել ձորը և հրդեհվել։ Մեքենայում գտնվող 5 մարդիկ զոհվել են, իսկ վարորդը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանք բոլորը ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներ էին, որն աշխատանքներ է կատարում Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում, գրում է «Ազատությունը»: |