ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն. «Հրապարակ»
08:54, 26.06.2024 | mamul.am
2664 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հնարավոր է առաջիկայում անգամ ձերբակալեն, քանի որ նրա նկատմամբ իրականացված «ավտոմեքենա շոուի» նպատակը ոչ միայն նրան հնազանդեցնելն է ու արցախցիներին փողոցից հետ պահելը, այլ Ալիևի հերթական պահանջը կատարելը։ Հունիսի 21-ին, հիշեցնենք, ՔԿ-ն հատուկ ջոկատայինների հետ կոտրել էր Արցախի ներկայացուցչության դարպասներն ու առգրավել Շահրամանյանի մեքենան։ Մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր, թե արցախցիներն իրավունք ունեն մասնակցելու շարժմանը:
Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո էլ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի համայնքապետերը կալանավորվեցին` փաստաթղթեր կեղծելու, համայնքային գույք հափշտակելու շինծու մեղադրանքներով։ Իսկ Ալիևը գրեթե ուղիղ տեքստով վստահություն էր հայտնել, որ ՀՀ իշխանությունը կսանձի «ռևանշիստներին»․ «Վստահ եմ, Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ, թեև ռևանշիստները բավականին շատ են։ Մենք հետևում ենք վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ փորձեր կան՝ մեր դեմ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր