ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+34 °C
ՔՊ-ականները քննարկում են Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը. «Հրապարակ»
09:30, 07.11.2023 | mamul.am
3350 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Լևոն Քոչարյանը երեկ չբացառեց, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ իրեն կրկին կալանավայր ուղարկելու համար։ ՔՊ-ականներն այս օրերին քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ` նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն, բացառում է դա, քանի որ քրեական գործում չկան նոր էական հանգամանքներ։
«Տեսականորեն դատախազությունն այդ գործառույթն ունի, բայց Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալը նույն գործով կարող է կրկին կալանավորվել միայն այն դեպքում, երբ առկա է նոր էական հանգամանք, որը մինչ այդ հայտնի չի եղել: Տվյալ դեպքում որևէ նոր էական հանգամանքի մասին խոսք չի կարող լինել»,- ասում է պաշտպանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր