ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Հայաստանն ուզում են դարձնել Ուկրմենիա». Էդուարդ Շարմազանով
10:06, 07.11.2023 | mamul.am
2580 | 1

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 24TV-ի եթերում հայտարարել է, որ մեծ տերությունները Հարավային Կովկասում ունեն իրենց պետական շահերը, և Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի, այլ համադրի իր շահերն այս կամ այն պետության հետ: «Արևմուտքի նպատակը ո՞րն է եղել այս տարածաշրջանում: Ի դեպ, Արևմուտքն անկեղծ է: Երբ 44-օրյա պատերազմն ավարտվեց, Փաշինյանը Փարիզում հանդիպեց Մակրոնի հետ, վերջինը պարզ ասաց, որ պատերազմի արդյունքները գոհացուցիչ չէին: Ես սպասում էի, որ բարեկամ երկրի նախագահը հեսա կասի՝ Շուշին օկուպացվեց, 5000 զոհ տվեց հայ ժողովուրդը, 20 000 վիրավոր եղավ, 100-ից ավելի համայնքներ ադրբեջանցիները գրավեցին, բայց ի՞նչ ասաց Մակրոնը, ասաց՝ դե ռազմական բալանսը տարածաշրջանում խախտվեց ու ռուսական ռազմական ներկայությունը շեշտակի ավելացավ: Այսինքն՝ Արևմուտքը պարզ ասել ա, որ ՀՀ-ին ու Փաշինյանի ռեժիմին իրենք դիտարկում են գործիք՝ հակառուսականության համար: Այսինքն՝ Հայաստանին սրանք ուզում են դարձնել Ուկրմենիա, որը կլինի երկրորդ Ուկրաինան»,- նշել է Շարմազանովը:

«Հայաստանն ուզում են դարձնել Ուկրմենիա». Էդուարդ Շարմազանով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր