ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Ըստ գիտնականների՝ 2023 թվականը կհամարվի ռեկորդային ամենաշոգ տարին
23:00, 08.11.2023 | mamul.am
4500 | 0

Գիտնականները հայտարարել են, որ 2023 թվականը նախորդ տարիների համեմատ ամենառեկորդային շոգ տարին կհամարվի, հաղորդում է Guardian-ը:

«Մենք գրեթե վստահ ենք, որ 2023 թվականը կլինի գրանցված ամենատաք տարին, որը ներկայումս 1,43 C-ով բարձր է նախաարդյունաբերական միջինից»,-ասել է Սամանթա Բուրգեսը։ Մարդիկ, այրելով հանածո վառելիքները և ոչնչացնելով բնությունը, մթնոլորտ են մղել ջերմություն պարունակող գազեր, որի շնորհիվ մոլորակի ջերմաստիճանը բարձրացրել է 1,2C-ով: «Այս տարվա երաշտներն ու շոգ եղանակը հազարավոր մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել»,- ասել է Լոնդոնի Կայսերական քոլեջի կլիմայագետ Ֆրեդերիկ Օտտոն։ Գիտնական Ակշայ Դեորասի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերը ևս մեկ դժբախտ օրինակ է, և մեր մոլորակը շարունակում է անցնել իր օդերևութաբանական պատմության մեջ դժվարին իրադարձությունների միջով, և զարմանալի չի լինի հաջորդ ամիսներին տեսնել նոր ռեկորդներ։ Copernicus-ը պարզել է, որ միջին գլոբալ ջերմաստիճանը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եղել է ռեկորդային ամենաբարձր ցուցանիշը՝ գերազանցելով 2016 թվականի 10 ամսվա միջին ցուցանիշը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր