ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Երբ ՀՀ-ում կլինեն մարտական գործողություններ, կհետևենք՝ ինչպես է ՀՀ վարչապետը զենք վերցնում ու պայքարում». Մետաքսե Հակոբյան
17:24, 08.11.2023 | mamul.am
3849 | 2

Օրեր առաջ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել էր այն՝ հայտարարելով, թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Մարուքյանի հայտարարությանը և պատասխանելով հարցին՝ դա կարելի՞ է համարել իշխանության կողմից դիրքորոշում, ասել է․ «Իհարկե որպես դիրքորոշում կարելի է ընկալել, որովհետև այս իշխանությունն արդեն 5 տարի շարունակ, կոնկրետ՝ վարչապետը, ունի իր բարձրախոսները, որոնց միջոցով այն, ինչ-որ պիտի ասվեր կամ պիտի տեղի ունենար, իրենց միջոցով ասվում էր։ Սա կարելի է ընկալել որպես դիրքորոշում և պետք չէ զարմանալ, որովհետև հայրենիքը, Արցախը հանձնողները չէին կարող այլ դիրքորոշում ունենալ։ Բայց ես կարծում եմ, որ մեր գիտակից ժողովրդի հատվածը շատ լավ հասկանում է, որ դրանք կեղծ թեզեր են, որ առնվազն 5 տարի առաջնորդում են ժողովրդին։ Իսկ իրականությունը հետևյալն է, որ երբևէ Արցախը չէր կարող անվտանգային խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, հակառակը՝ Արցախը անվտանգության երաշխավորն էր Հայաստանի և հիմա Հայաստանն ինքը զրկվել է այդ երաշխավորությունից»։

Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է նաև արցախահայության խնդիրներին, նրանց՝ Արցախ վերադառնալու հնարավորությանը. «Եթե այս իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, հանձնել և վտանգել հենց 120 000 արցախցիների կյանքը և նաև ցեղասպանության վտանգը ստեղծել, որի ներքո էլ ստիպված բռնի տեղահանվեցին 120 000 արցախցիներ, բնականաբար, նրանց վերադարձի պայմանները նույնն են, ինչ որ Ադրբեջանից առաջարկվող պայմանները»։

Քննադատություններին, թե ինչո՞ւ Արցախի նախագահներն իրենք չպայքարեցին՝ զենքը վերցրած, Հակոբյանը պատասխանել է․ «Երբ կլինեն մարտական գործողություններ ՀՀ-ում, բոլորս ուշադիր կհետևենք, թե ինչպես է էստեղ օրինակ՝ ՀՀ վարչապետը գնալու, զենք վերցնի ու ինքը սկսի պայքարել»:

«Երբ ՀՀ-ում կլինեն մարտական գործողություններ, կհետևենք՝ ինչպես է ՀՀ վարչապետը զենք վերցնում ու պայքարում». Մետաքսե Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր