ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Ադրբեջանի հետ հիմնական հարցերի շուրջ ըմբռնում կա». Գևորգ Պապոյան
14:18, 08.11.2023 | mamul.am
1847 | 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Խաղաղության պայամանագրի» վերաբերյալ բանակցությունները շարունակվում են․ «Հիմնական, առանցքային հարցերի շուրջ, կարծես, ըմբռնում կա։ Միակ հարցը, որի շուրջ էդ ըմբռնումն ուղղակի չկար, այսպես կոչված, միջանցքի հարցն էր։ Բայց էդ հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների գոնե հրապարակային հայտարարություններից դուրս է եկել, նույնիսկ իրենք են ասում, որ դա իրենց պետք չէ, որովհետև տնտեսական առումով ավելի հարմար այլ ճանապարհ են գտել»։ Պատգամավորը նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է 1974-1975թթ քարտեզներով պայմանավորվել սահմանազատման և սահմանագծման, ճանապարհների ապաշրջափակման շուրջ. «Եթե այս գործընթացը և փոխադարձ տարածքների ճանաչումը տեղի ունենա, Հայաստանը չի տեսնում որևէ խոչընդոտ՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար»։

«Ադրբեջանի հետ հիմնական հարցերի շուրջ ըմբռնում կա». Գևորգ Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր