ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Իշխանության հնչեցրած` դիվերսիֆիկացիայի մասին խոսքերը հեռու են իրականությունից». Բաբկեն Հարությունյան
01:06, 09.11.2023 | mamul.am
1870 | 1

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Դիվերսիֆիկացիայի մասին իշխանությունը ամենաշատն է խոսում, հիմա տեսնենք փաստերը։
ԵԱՏՄ երկներ արտահանումը կազմել է մոտ 2, 8 մլրդ դոլար՝ 2022-ի 9 ամիսների նկատմամբ աճելով 87 տոկոսով (2,65 մլրդ դոլարը Ռուսաստան արտահանման բաժինն է): Իսկ դեպի Եվրամիության (ԵՄ) երկրներ արտահանումը նվազել է 5,1 տոկոսով՝ կազմելով մոտ 576 մլն դոլար, այսինքն ՌԴ գրեթե 5 անգամ ավելի շատ ենք արտահանում քան Եվրոպա, ընդ որում վերջինի դեպքում արտահանման ծավալների անկում ունենք:
Հաջորդը` արտահանվել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 1,1 մլրդ դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 85 տոկոս է: Այստեղ հարց է առաջանում, այդ թանկարժեք քարերը վերամշակվե՞լ են Հայաստանում, թե՞ տարանցիկ երկիր ենք հանդիսացել, և արդյոք դա կկրի շարունակական բնույթ։
Արտահանման ծավալներով երկրորդ տեղում մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ մոտ 900 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.2 անգամ։ Սա՞ էլ է դիվերսիֆիկացման մաս, թե՞ օգտվելով ՌԴ հանդեպ կիրառված սանկցիաներից` որոշ տնտեսվարողներ վերաարտահանում են անում։
Արտահանման ծավալներում կարևոր է սննդի արտադրանքի արտահանումը, ինչը կազմել է 634 մլն դոլար։ Արտահանվող հիմնական երկրների շարքում ԱՄԷ , Եվրոմիություն, Չինաստան և այլ երկրներ արտահանման կշռի մեծացումը, այնուամենայնիվ հեռու է դեպի Ռուսաստան արտահանման ծավալներից, ինչ է նշանակում է, որ իշխանության հնչեցրած դիվերսիֆիկացիայի մասին խոսքերը հեռու են իրականությունից։
Ի դեպ` հարևան Իրան և Վրաստան արտահանման ծավալները չնչին են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր