ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Ի՞նչ է նշանակում Գազայի պատերազմը Սաուդյան Արաբիայի համար. #ForeignAffairs
20:28, 08.11.2023 | mamul.am
4135 | 0

Իրականում, իսրայելա-սաուդյան մերձեցման մտավախությունները կարող էին լինել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակման հիմնական պատճառներից մեկը, գրում է Foreign Affairs-ը:

«Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը բախվում է մրցակցային արտաքին և ներքին ճնշումների ԱՄՆ-ի և եվրոպական առաջնորդների կողմից:

Սաուդյան Արաբիան չունի ո՛չ կարողություն, ո՛չ էլ ցանկություն՝ զորքեր տեղակայելու Գազայում կամ զանգվածաբար ֆինանսավորելու Գազայի վերակառուցումը: Սաուդյան Արաբիան կարող է հասնել իր նպատակներին՝ ամուր կապ ուենալով Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի հետ։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակումից առաջ Բայդենի վարչակազմը զգալի առաջընթաց էր գրանցել Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի ճանաչմանն ուղղված ջանքերում:

Սաուդյան Արաբիան պահանջում էր Իսրայելի կողմից հստակ քայլեր, որպեսզի բարելավի Պաղեստինի ինքնավարության քաղաքական հեռանկարները։ Ռիադի հետ մերձեցման հասնելու համար Իսրայելը պետք է ավելին անի, քան Աբրահամյան համաձայնագրերի նախապատրաստման ժամանակ:

Մուհամմեդ բեն Սալմանի ագրեսիվ միջազգային դիրքորոշումը շատ առումներով օտարել է միջազգային աջակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։ Ռիադն ընդգծել է տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը՝ խթանելու տարածաշրջանային ինտեգրումը և տնտեսական զարգացումը։ Ռիադը շահագրգռված է վերջ դնել մարտերին և առաջընթաց գրանցել իսրայելա-պաղեստինյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Հնարավոր է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի ֆինանսական դեր խաղալ ՄԱԿ-ի կողմից հաստատված անցումային վարչակազմում, որը կբերի Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարության վերադարձին»,- գրում է պարբերականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր