ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«ՊԲ զորահանդեսը ադրբեջանականի վերածել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է». Էդգար Ղազարյան
15:06, 08.11.2023 | mamul.am
3499 | 1

«Միասին» քաղաքական շարժման մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադառնալով օկուպացված Ստեփանակերտի հրապարակում Բաքվի կազմակերպած զորահանդեսին, ասել է. «Արցախի ՊԲ-ի զորահանդեսն ադրբեջանական ԶՈՒ-ի զորահանդեսի վերածել ա մի հոգի, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն ա։ Պետք է համարժեք հանդես կազմակերպվի Երևանում. Նիկոլ Փաշինյանը՝ որպես հանցախմբի առաջնորդ, և նրա հանցախմբի բոլոր անդամները, պետք ա մեր ժողովրդի աչքի առաջ, գլուխները կախ, անցնեն Բաղրամյան փողոցով, ներողություն խնդրեն և վռնդվեն մեր հանրային կյանքից։ Եվ էդ նպատակով, վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16:00-ին, մեր քաղաքացիներին հրավիրում ենք հավաքվել այստեղ՝ Բաղրամյան փողոցում և իրենց արդար պահանջը ներկայացնել այն մարդկանց, ովքեր կործանում են մեր պետությունը»:

«ՊԲ զորահանդեսը ադրբեջանականի վերածել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է». Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր