ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Ծակքարում գետից դուրս է բերվել 4 տարեկան երեխայի դի
15:54, 08.11.2023 | mamul.am
4310 | 0

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող Ծակքար գետը երեխա է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել 4-ամյա երեխայի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ Լուսին Հ-ն էր, որը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար ընկել է գետը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր