ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+34 °C
«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել». Սեյրան Օհանյան
16:30, 08.11.2023 | mamul.am
3037 | 1

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։
Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։
Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։
Նա սպասում է մեզ։
Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։
Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»:

Աղբյուրը` Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր