ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Նախկինների ժամանակ չէր մաքրվում, իսկ հիմա էլ արդեն մայթ չէ». Էդուարդ Հայրումյան
17:54, 08.11.2023 | mamul.am
3170 | 0

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Արտաշատի խճուղու մայթը։
Ծանոթացե՛ք, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղու մայթն է, որը նախկինների ժամանակ չէր մաքրվում, իսկ հիմա էլ արդեն մայթ չէ։
Այս տեսանյութը խնդրում եմ նայեք մինչև վերջ ու ուղարկեք Երևանի քաղաքապետարանում աշխատող ձեր ամենասիրելի պաշտոնյային կամ ավագանուն։ Ես այն նկարահանել եմ (07.11.2023թ.) ժամը 13:00-14:00 ընթացքում և իմ համար սա մի քանի կիլոմետր խայտառակություն է ու իմ պատկերացմամբ սենց մայթ ունեցող քաղաքում պետք ա կոստյումով պաշտոնյաներ չլինեն, պետք ա քաղաքապետը բոլորին տա մեկ զույգ ձեռնոց ու օրը 20-ժամյա ռեժիմով ուղարկի քաղաքը մաքրելու՝ մինչև կգտնեն քաղաքի սանմաքրումը գրագետ կազմակերպելու բանալին։
Այս մայթի մաքրության պատասխանատուն՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն է, ի դեմս Բագրատ Աղաջանյանի, իսկ ծառերի չորացած լինելու մեղավորը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, ի դեմս Արմեն Բեգոյանի։ Նախկինները վատն են, թալանել են, կերել են, ավիրել են, մսխել են և այլն, բայց հիմա այս գործերի համար կան կոնկրետ մեր գրպանից աշխատավարձ ստացողներ։
Ոչ մեկին վիրավորել իմ մոտ չի կարելի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր