«Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Բազեյանի պաշտպանի բողոքը, այսինքն, նա շարունակելու է մնալ կալանքի տակ»,- «Հրապարակ»-ին հայտնել է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին փոխնախագահ Բազեյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա մի քանի այլ անձանց հետ միասին, մահափորձ է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մելիքյանը նշել է, որ Բազեյանի դիրքորոշումը՝ իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, անփոփոխ է մնացել․ «Բազեյանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինքը ոչ մի առնչություն չունի»,- ասել է պաշտպանը։ Նա հավելել է, որ գործի նյութերին ծանոթ է այնքանով, ինչքանով որ դրանք հասանելի են դարձել իրեն․ խափանման միջոցի հարցը քննելիս, եկել է մի եզրակացության․ «Պարոն Բազեյանի նկատմամբ որևէ ապացույց չկա, բացառությամբ ինչ-որ մեկի ցուցմունքի, որ` ինքը լսել է, որ Բազեյանն է, բայց ոչ տեսել է, ոչ խոսել է, ոչ էլ գիտի՝ դա ճի՞շտ է, թե՞ չէ»,- ասել է պաշտպանը։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |