ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հաղորդման համար
21:48, 08.11.2023 | mamul.am
4917 | 0

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար, գրում է «Ալիք.գե»-ն:

Ըստ հեռուստաընկերության տարածած հաղորդագրության, հաղորդման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործել է՝ սոցիալական ցանցերից վերցված և երրորդ անձի կողմից պատրաստված ենթագրերով տեսանյութ:

«Պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն վիճահարույց տեղեկություններ հաղորդող անգլալեզու ենթագրերի բովանդակությանը, ինչի համար «Մթավարի արխի»-ին ներողություն է խնդրում և ափսոսանք հայտնում։ Այդ իսկ պատճառով նշված տեսանյութը հեռացվել է մեր սոցիալական ցանցերից և կայքից»,- նշել է ՀԸ-ն:

Ի դեպ, հիշյալ տեսանյութի մեջ հաղորդավարն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Բաքուն այժմ պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»։ Վտանգ կա, որ Բաքուն մոտ ապագայում կդիմի արմատական ​​քայլերի»:

Հատկանշական է, որ ընդդիմադիր ՀԸ-ի տարածած այս տեղեկատվությանն անդրադարձել են Վրաստանի մի շարք հասարակական գործիչներ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր