ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Ոստիկանները հենց փողոցում կկարողանան պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ. «Հրապարակ»
09:24, 09.11.2023 | mamul.am
3603 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «ՆԳՆ-ն թմրանյութերի պարունակությունը չափող 184 հատ սարք՝ նարկոտեստեր է գնել, միավորի գինը 1 մլն 442 հազար դրամ է, վճարել է 265 մլն 465 հազար դրամ։ Սարքերը Aquila scan ապրանքանիշի են, չափերով ու տեսքով նման են խանութներում առկա՝ քարտով վճարելու համար նախատեսված տերմինալներին։ Եվ պետք է 7 տեսակի թմրամիջոցի առկայությունը կարողանան պարզել՝ մարդու թքի, մեզի ու մազի միջոցով։ Այսուհետ, փաստորեն, ոստիկաններն իրենց հետ կարող են ունենալ այդ սարքերը և հենց փողոցում պարզել` անձն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր