ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Կասկածներ կան, որ ԵՄ-ը ֆինանսավորել է ՀԱՄԱՍ-ին». Եվրոխորհրդարանի անդամ
09:36, 09.11.2023 | mamul.am
2028 | 0

Եվրոխորհրդարանի ֆրանսիացի անդամ Ժորդան Բարդելան դիմել է Եվրոհանձնաժողովին՝ կապված ԵՄ-ի կողմից ՀԱՄԱՍ-ին հնարավոր ֆինանսական աջակցության հարցի հետ: Lenta-ն ներկայացրել է խորհրդարանականի տեքստը. «Իսրայելում իսլամիստական խոշոր ահաբեկչությունից հետո կասկածներ առաջացան, որ ԵՄ-ի միջոցները կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորմանը: Եվրոհանձնաժողովը հայտարարել է, որ կվերանայի ԵՄ բոլոր միջոցները, որոնք ուղղվել են Գազայի հատվածին: Այս վերանայման նպատակն է ապահովել, որպեսզի ԵՄ որևէ ֆինանսավորում անուղղակիորեն թույլ չտա ահաբեկչական կազմակերպությանը հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա»,- ասվում է Բարդելայի տեքստում:

Այդ կապակցությամբ պատգամավորը ԵՀ ներկայացուցիչներին հարց է տալիս հանձնաժողովի իրականացրած ստուգման արդյունքների վերաբերյալ. «Այս ներքին ստուգման շրջանակներում արդյո՞ք Եվրոհանձնաժողովին հայտնի է դարձել ԵՄ որևէ հիմնադրամի մասին, որն իսկապես օգնում է իսլամիստական ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր