ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Սերժ Սարգսյանն ասաց՝ Անդրանիկ Քոչարյանը ստում է». Նարեկ Սամսոնյան
10:54, 09.11.2023 | mamul.am
3766 | 0

«Իմնեմնիմի» փոդքասթի հերթական թողարկման ժամանակ Նարեկ Սամսոնյանն անդրադարձել է Հանրայինի եթերում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում նաև Սերժ Սարգսյանին են հյուրընկալել ու հարցրել՝ ի՞նչ կարծիքի է Արշակ Կարապետյանի մասին, երբ ղեկավարել է բանակի հետախուզական ծառայությունը և հեռացվել այդ պաշտոնից: Ըստ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ՝ այո՛, իրեն և մի շարք գեներալների հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Հարցին՝ ինչո՞ւ հանեցիք, ի՞նչ թերացման մասին է, և եթե հանել եք, ապա ինչո՞ւ նշանակեցիք ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ, Սարգսյանն ասել է, որ այդպես են ցանկացել ՌԴ-ում:

Նարեկ Սամսոյանը հայտնում է, որ հարցի վերաբերյալ զրուցել է Սերժ Սարգսյանի հետ. «Նախագահը պարզ ասաց՝ սուտ է ասում Անդրանիկ Քոչարյանը, ինքը նման բան չի ասել, հակառակն է ասել՝ քանի որ Կարապետյանը կապեր ուներ ՌԴ-ում, մտածել է՝ օգուտ կտա ու նշանակել է ռազմական կցորդ»:

«Սերժ Սարգսյանն ասաց՝ Անդրանիկ Քոչարյանը ստում է». Նարեկ Սամսոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր