Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սայմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի տակ՝ մասամբ անանցանելի վայրում, հայտնաբերել են որոնվող՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Ղուկաս Ղ-ի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով, երիտասարդը կամրջից նետվելով` ինքնասպան է եղել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: |