ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
ՀՀԿ երիտթևի լուռ երթն՝ ուղիղ միացմամբ
15:18, 09.11.2023 | mamul.am
2066 | 0

ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը նախօրեին հայտնել էր. «Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա Հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին:
Ցավոք Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում են մոռացության մատնել և փակել մեր ժողովրդի հաղթական էջերից մեկը՝ Արցախի հիմնահարցը: Մենք՝ երիտասարդներս, ոչ մի կերպ չենք պատրաստվում մոռացության մատնել այն:
Ս.թ. նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցել երիտասարդական լուռ երթ՝ վերահաստատալով հայկական Արցախի դեմ գործի դրված անարդար ու անմարդկային ծրագրերի դեմ մեր արդար բողոքը:
Մենք համարում ենք, որ մեր հայրենիքի մի հատվածը հանձնվել է՝ միջազգային բոլոր նորմերի և սկզբունքների անմարդկային ոտնահարումներով, իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանումներով ու էթնիկ զտումներով: Աշխարհը պետք է իմանա, որ Արցախյան էջը չի կարող և չի կարելի փակված համարել: Այդ հարցում մեր առաջին պահանջը Հայաստանի իշխանություններին է ուղղված»:

ՀՀԿ երիտթևի լուռ երթն՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր