Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում կայացած հանդիպման արդյունքներով համագործակցության երեք տարվա պլան են ստորագրել, հաղորդում է РИА Новости-ն: Մասնավորապես, բանակցությունների ընթացքում ստորագրվել է էներգետիկայի նախարարությունների միջև համագործակցության հուշագիր՝ մի քանի ՋԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Բացի այդ, Ղազախստանի զբոսաշրջության նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև կնքվել է համագործակցության զարգացման ծրագիր` առաջիկա տարիների համար: |