ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Եթե ինչ-որ ***ների խմբակ որոշել է այս բնակավայրերը մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից». Մամիջանյան
16:24, 09.11.2023 | mamul.am
2784 | 1

Ինչպես հայտնել էինք, ՀՀԿ երիտթևը լուռ երթ է անցկացնում Երևանում՝ ընդդեմ Արցախի հանձնման. «Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի ցավի, չսպիացած վերքի օրն է։ Էն վայրկյանին, երբ այդ ցավը վերաճի ցասման, լուծումը ինքնին կգա։ Այն բնակավայրերը, որոնց անունները մեր կուսակից ընկերներն այս պահին տանում են, դաջված են յուրաքանչյուր հայի սրտում, և եթե ինչ-որ դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր սրտից մաքրել, ապա մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Լրագրողի հարցին, թե է՞լ ինչ է պետք, որ մարդիկ արթնանան, նշել է. «Ես երբեք չեմ համաձայնվի, որպեսզի հարցադրումը մեղադրական լինի մեր հայրենակիցների համար։ Իրավիճակը, որում մենք ապրում ենք, «ցավի շոկ» կարելի է անվանել և յուրաքանչյուր մարդ այդ շոկից դուրս է գալիս տարբեր արագությամբ։ Մենք անելիք ունենք ու մենք մեր պարտքը կկատարենք»։ Արդյո՞ք այս իշխանությունների հեռացումից հետո հնարավոր կլինի վերականգնել Արցախի Հանրապետությունը, Հայկ Մամիջանյանն ասել է․ «Ես արդեն մեջբերել եմ, որ այդ բանաձևի լավագույն բնորոշումը տվել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայկական Արցախի էջը փակված չի մեր համար»:

«Եթե ինչ-որ ***ների խմբակ որոշել է բնակավայրերը մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից». Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր