ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Ասում են` ժողովուրդ, մոռացեք ամեն ինչ, վայելեք զվարճանքները, մինչև կգա հաջորդ արհավիրքը». Գառնիկ Դանիելյան
19:06, 09.11.2023 | mamul.am
1790 | 3

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ ներկա իշխանությունները ոչ մի սրբության առաջ կանգ չեն առնում և ամեն ինչ ծառայեցնում են միայն սեփական շահի համար: «Ժամանակին, երբ իրենց հարց տվեցին` ինչո՞ւ եք ասել Շուշի-Հադրութ դեօկուպացիա, Արցախի կարգավիճակ, անջատում հանուն փրկության և այլն, իրենք խոսոտովանեցին, որ այդ ժամանակ` նախըտրական թոհուբոհի ժամանակ, իրենց դա պետք էր: Խոստովանեցին, որ մեր ազգի ամենասուրբ, ամենազգայուն թեմաներն իրենք կարող են շահարկել, երբ պետք է, օգտագործել, երբ պետք չէ, թեման համարեն ավարտված և ժողովրդին ասեն` դե ինչ եղել-եղել է, զոհերը անիմաստ էին, էս հեղափոխությունն էլ ավելի կարևոր է, քան Եռաբլուրը, զոհերը: Ասում են` ժողովուրդ, մոռացեք էդ ամենը, վայելեք զվարճանքները, մինչև կգա հաջորդ արհավիրքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր