ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Բաշինջաղյան փողոցի մայթն է. քաղաքապետարանից ասում են, որ անցանելի է». ահազանգ
21:36, 09.11.2023 | mamul.am
3749 | 0

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի գրառումը․ «Նկարում Աջափնյակի վարչական շրջանի, Բաշինջաղյան փողոցի մայթն է: Այո, այո, մայթը...
Նամակով դիմել էի, որ «Կարգին շինանթյուն» խանութի (Բաշինջաղյան փ., 172 շենքի) կողմից զավթած մայթը անանցանելի է, ի պատասխան ինչի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը, նույն ինքը վարչության պետի պաշտոնակատարը ինձ պատասխանում է, որ վարչության աշխատակիցների կողմից 01.11.2023թ. կատարված տեղատեսության
արդյունքում պարզվել է, որ Աջափնյակ վարչական շրջանի, Բաշինջաղյան փողոցի հ.172 շենքի
հարևանությամբ գտնվող հետիոտնային անցուղիներն անցանելի են:
Բան չկա ասելու, դուք լուրջ մասնագետ եք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր