ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Մենուայի ջրանցք կամ Շամիրամի ջրանցք. օգտագործվում է առ այսօր». Խաժակ Սիրեկանյան
02:18, 10.11.2023 | mamul.am
3753 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենուայի ջրանցք կամ Շամիրամի ջրանցք
Ջրանցքը կառուցել է Մենուա արքան ( Ք.ա.810-786թթ) հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ - VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով։ Երկարությունը 72 կմ է, լայնությունը՝ 4.5 մ, խորությունը՝ 1.5 մ։ Սկիզբ է առնում Հայոց ձոր գավառի Վերին Մժնկերտ գյուղի մոտից՝ Խոշաբ գետից 5 կմ հարավ գտնվող լեռան ստորոտից բխող բազմաթիվ ջրառատ աղբյուրներից։ Ջրանցքն անցնում է լեռների լանջերի ու փորված ժայռերի միջով։ Այն կառուցված է հսկայական քարերից և անցնում է 15-20 մ բարձրություն ունեցող լայն ու անշաղախ կիկլոպյան պատերի վրայով։ Ջրանցքն օգտագործվում է առ այսօր:
Պատկերացրեք, թե ինչ աշխատանք է տարել Մենուա արքան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր