ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Փենթագոնի ղեկավարն Ուկրաինային խոստացել է 100 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն
22:06, 20.11.2023 | mamul.am
1653 | 0

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերին լրացուցիչ ռազմական օգնություն փոխանցելու մասին։

«Այսօր ես հայտարարեցի ևս 100 միլիոն դոլարի փոխանցման մասին»,- ասել է Փենթագոնի ղեկավարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Նա հավելել է, որ ամերիկյան պաշտպանության գերատեսչության առկայությունից Ուկրաինային կմատակարարվի հրետանու և ՀՕՊ համակարգերի զինամթերք։ Բացի այդ, նոր փաթեթը կներառի հակատանկային զինատեսակներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր