ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Նիկոլի վարչապետության 6 տարում Հայաստանն ունեցել է միայն կորուստներ»․ Հովհաննես Ավետիսյան
16:48, 11.12.2023 | mamul.am
1834 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գալիք գարնանը (2024 ապրիլ) կլրանա վեց տարին՝ ինչ Նիկոլը Հայաստանի վարչապետն է:
Այս 6 տարում Հայաստանն ունեցել է միայն կորուստներ: Սրանով հանդերձ չի ձևավորվել ինդդիմադիր որևէ ուժ, որ կկարողանար նույնիսկ այսքան կորուստներից հետո (և սպասվելիք նոր կորուստներին ընդառաջ) միավորել հանրությանը և առաջնորդեր նրան դժվարին այս ժամանակներում: Ավելին, ընդդիմադիր դաշտը պառակտված և քայքայված է ավելին, քան երբևէ:
2018-ի համեմատ (երբ ոմանք ասում էին, «ոնց բերել ենք այնպես էլ կհանենք») Նիկոլն ունի բացարձակատիրություն և այս որակներով ընդդիմադիր դիրքավորված խմբերն (ներառյալ կուսակցություններ) անհնար է, որ կարողանան նրան հեռացնել իշխանությունից: Բացարձակատիրությունը հանաք բան չէ:
Ինքս կարծել եմ, որ 2020 նոյեմբերից հետո նա երկար չի մնա՝ գերագնահատելով հակադրվողների կարողությունները, և թերագնահատելով նրանց ցանկությունը համագործակցելու Նիկոլի հետ (սխալվել եմ): Այո, համագործակցելու ցանկությունը, սխալ չեք կարդում:
Շատերը սպասում են նոր ընտրությունների՝ չհասկանալով որ.
ա) առկա պետական կառավարման համակարգով իշխանափոխություն ընտրություններով անհնար է,
բ) առկա պառլամենտական համակարգով Նիկոլը կարող է վերընտրվել բազմիցս և ցմահ կառավարել:
Իսկ ցմահը վերաբերելի է ինչպես իրեն, այնպես էլ Հայաստանին:
Սա հուսահատության մասին չէ, սա փաստերի արձանագրում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր