ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Վարդենիս քաղաքի հուշակոթողը, որն ավիրել են ադրբեջանցիները և որի վերականգնումն արգելվել էր
18:30, 11.12.2023 | mamul.am
12847 | 1

1968 թվականից Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք մուտք գործողներին դիմավորում էր մի յուրօրինակ հուշարձան, որը կազմված էր ցլարձանից և քանդակազարդ կոթողից: Հուշարձանի հեղինակն էր քանդակագործ Ռաֆայել Եկմալյանը, իսկ ճարտարապետը` Ռաֆայել Իսրայելյանը:

Վարդենիս քաղաքի հուշակոթողը, որն ավիրել են ադրբեջանցիները և որի վերականգնումն արգելվել էր

Ցավոք հուշարձանը չի պահպանվել․ ինչպես հայտնում է հողինակի որդին`քանդակագործ Հարություն Եկմալյանը, կոթողը մասամբ ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից։ Ցլարձանը վնասվել է և, որոշ վկայությունների համաձայն, թաղվել Է ադրբեջանցիների կողմից 80-ական թվականներին։ Կոթողի վերականգնումը ժամանակին արգելվել էր ադրբեջանցիներին չբորբոքելու պատրվակով։

Վարդենիս քաղաքի հուշակոթողը, որն ավիրել են ադրբեջանցիները և որի վերականգնումն արգելվել էր

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր