ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Եվրոմիությունը մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել»․ Փեթեր Սթանո
19:30, 11.12.2023 | mamul.am
2411 | 0

Եվրոմիությունը մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Սթանոն։ «ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է։ ԵՄ-ն չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։ Մենք ուսումնասիրում ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան»,-ասել է Սթանոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր