«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել, որոնց հատի արժեքը 4 հազար դրամ է։ Կրծքանշանները կոչվում են «Երևան», այն ունի ծածանվող դրոշի տեսք, որի վրա պատկերված է Երևանի զինանշանը, և նախատեսված է հագուստի վրա ամրացնելու համար։ Երևանի քաղաքապետարանից՝ մեր հարցին ի պատասխան, թե ում համար են նախատեսված կրծքանշանները, պատասխանեցին՝ ավագանու անդամների համար։ |