ԵՄ-ն ընդհանուր բյուջեից դուրս արտակարգ ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային, գրում է Financial Times-ը: Նշվում է, որ դիվանագետները քննարկում են տեխնիկական առաջարկները, մինչդեռ Հունգարիան հայտարարել է, որ չի ենթարկվի ճնշմանն ու չի աջակցի Կիևին միջոցներ տրամադրելուն: Եվրոհանձնաժողովի և անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ բանակցությունները գաղտնի են ընթանում, որպեսզի չխաթարեն գլխավոր նպատակը՝ հաղթահարելու Բուդապեշտի վետոն: Արտաբյուջետային ֆինանսավորումը ավելի շատ ժամանակ կպահանջի և ավելի շատ կարժենա, նշված է հոդվածում: |