Ռուսաստանի հետ պատերազմից հնարավոր է խուսափել միայն վախեցնելու միջոցով: Նման կարծիք է հայտնել Չեխիայի գլխավոր շտաբի պետ Քարել Ռժեգկան, այս մասին հաղորդում է չեխական հեռուստաընկերությունը։ Ռժեգկայի խոսքով՝ կարևոր է Ռուսաստանին ցույց տալ պաշտպանվելու ունակությունն ու կամքը։ Նա նաև կոչ է արել պահպանել աջակցությունը Կիևի ռեժիմին, քանի որ դա բխում է ամբողջ Եվրոպայի շահերից: |