ԱԺ արտահերթ նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին․ «Արթուր Խաչատրյանի մազերը սպիտակեցին՝ Կառավարության ներկայացուցիչներին հիշեցնելով, որ այդ շտապողականությունը, վերջին պահին, ափալ-թափալ բերել, առաջինից երկրորդ ընթերցումով անցկացնելը դարձել է Կառավարության աշխատաոճը։ Միանգամից օրենսդրական փոփոխություն բերեք, ասեք՝ ախպե՛ր, 15-օրյա ռեժիմ չկա, 3 ժամվա մեջ օրենքները քվեարկում եք, դակում, վերջացնում»։ Փոխնախարարն ասաց՝ հապշտապ ոչինչ չկա, ամեն ինչ աշխատանքային ռեժիմում է։ |