ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արդեն 6 ամիս է` Արմեն Աշոտյանը բանտում է». Տիգրան Աբրահամյան
12:06, 15.12.2023 | mamul.am
1421 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերը կզարմանան, որ արդեն այդքան ժամանակ է անցել, բայց Արմենի ընտանիքի, ընկերների ու հարազատների համար սա ցավի ու տառապանքի 6 ամիս է:
Արմենն իր պայքարի ողջ ընթացքում բանտում նստելու հանգամանքը միշտ աչքի առաջ է ունեցել, որովհետև գիտակցել է, թե ում դեմ է պայքարում և դրանք ինչի են ընդունակ:
Հայրենիք հանձնող ու մեր հայրենիքի տարբեր հատվածներն ադրբեջանական սակարկման հանող իշխանությունից ամեն ինչ սպասելի է:
Դրա համար էլ քաղաքական գործերն առաջին պլանում են, իսկ իշխանության դեմ պայքարող մարդիկ տարատեսակ ճնշումների ու կոշտ դիմակայության թիրախում են:
Արմենն ու քաղաքական գործերով անցնող շատ գործիչներ իրենց ծանր պայքարը շարունակում են ու այսօր քաղաքական պայքարի դրոշակակիրները նրանք են:
Դրսում գտնվողներիս պարտքն է` յուրաքանչյուր քայլ անելիս, որոշում կայացնելիս, հիասթափություններ ունենալիս և տարատեսակ հարվածներ ստանալիս միշտ մտքում ունենալ տղերքի բանտում գտնվելու և այնտեղից պայքարելու հանգամանքը:
Ազատությո՛ւն Արմենին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր