ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՄ-ը Կիևին 20 մլրդ եվրոյի ֆինանսավորման պահեստային պլան է պատրաստում. #FT
11:06, 27.12.2023 | mamul.am
2874 | 0

Եվրոմիությունը Կիևին 20 մլրդ եվրոյի ֆինանսավորման պահեստային պլան է պատրաստում, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Ուկրաինայի իշխանություններին օգնության փոխանցման այլընտրանքային տարբերակների որոնումն անհրաժեշտ էր, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակեց եվրոպական բյուջեում փոփոխությունը, որով 2024-2027 թվականներին Կիևին 50 միլիարդ եվրո պետք է հատկացվեր:

Արգելքը շրջանցելու համար Եվրոմիության անդամները պատրաստվում են ֆինանսական երաշխիքներ ստանալ, ինչը թույլ կտա Եվրոհանձնաժողովից 20 մլրդ եվրո փոխառել Կիևի համար: Ընդ որում, գումարը վերջնական չէ և հաշվարկվելու է՝ ելնելով Ուկրաինայի կարիքներից: Եթե ֆինանսավորման պահեստային ծրագիրն աշխատի, ապա արդեն 2024 թվականի մարտին Կիևը կկարողանա ֆինանսավորում ստանալ»,- գրում է թերթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր