ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Մեր հայ գործընկերների հետ ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում». Զախարովա
15:00, 27.12.2023 | mamul.am
2347 | 0

Մոսկվան աջակցում է հայ գործընկերների տրամադրվածությանը՝ շարունակելու հետագա արդյունավետ աշխատանքը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չնայած Հանրապետության ներկայացուցիչների՝ որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մեր հայ գործընկերների հետ ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում, ինչպես ԵԱՏՄ մյուս անդամների հետ: Հայաստանի վարչապետը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը նպատակադրված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում խնդիրների լիարժեք կատարմանը»,- ասել է Զախարովան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր