ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային փոքր միջուկային ռումբ փոխանցել». ԿՀՎ նախկին գործակալ
10:00, 27.12.2023 | mamul.am
3268 | 0

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային փոքր միջուկային ռումբ փոխանցել: Նման կարծիք է հայտնել ԿՀՎ նախկին գործակալ Ռեյ Մքգովերնը՝ Dialogue Works-ի յութուբյան ալիքում: Նրա խոսքով, հնարավոր է, լինի նոր գործողություն՝ «կեղծ դրոշի ներքո», որն օգտագործվելու է՝ ամերիկացիների աչքում Ուկրաինային ոչ մեծ միջուկային ռումբի փոխանցումն արդարացնելու համար: Մքգովերնը հավելել է, որ հենց միջուկային զենքի համար է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշ ժամանակ առաջ այցելել ԱՄՆ: Մքգովերնի խոսքով՝ ռուսական հատուկ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Զելենսկին «սկսել է պատմել, որ Ուկրաինան արդեն ավարտում է կեղտոտ ռումբի մշակումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր